Իսրայելը հшրվածում է փախստականների ճամբшրին. կան զnհեր և վիրшվnրներ
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Այն ալ Հիլվե պաղեստինյան փախստականների ճամբարին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Իսրայելական օկուպացիոն ուժերը ռմբակոծել է տներ, որոնք պաղեստինյան փախստականների ճամբարներն են, որը գտնվում է հարավային Լիբանանի Սաիդա քաղաքում»,- հայտնում է հեռուստաալիքը։
Հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով բժիշկներին և ականատեսներին։
«Ճամբարում գտնվող երկու տների վրա իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են», հայտնում է գործակալությունը։