Իսրայելական ինքնաթիռները հարվшծել են Բեյրութի արվարձաններին. կան մեծ թվով զnհեր և վիրшվորներ
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները սկսել են հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ուժեղ պայթյուններ են լսվել Բուրջ ալ Բարաջնա փախստականների ճամբարից, որը գտնվում է Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 59, վիրավորվել՝ 65 մարդ։ Զոհեր են գրանցվել Հարավային և Բեքա նահանգներում, այդ թվում՝ Բեյրութում, որտեղ առնվազն չորս մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։