Իսրայելական բանшկը հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործnղություն սկսելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը «սահմանափակ գործողություն» է սկսվել Լիբանանի հարավում՝ «Հըզբոլլահի» թիրախները ոչնչացնելու համար:
Գործողությունն իրականացվել է ճշգրիտ հետախուզական տեղեկատվության հիման վրա, իսկ թիրախում եղել են այսպես կոչված ահաբեկիչները, որոնք վտանգ են ներկայացնում երկրի հյուսիսում գտնվող Իսրայելի բնակեցված տարածքների համար։
Գրոհը եղել է սահմանամերձ գյուղերում, իսկ իսրայելական օդուժն ու հրետանին աջակցել են ցամաքային ուժերին՝ հարվածներ հասցնելով ռազմական թիրախներին։