Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղար
Հասարակություն

Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում․ Ժաննա Անդրեասյան

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։
 
Հանդիսության մեկնարկը տրվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, որտեղ հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Ջհանգիր աղայի կիսանդրու բացման արարողությունը:
 
Թանգարանի Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցադրության մեջ տեղ գտած եզդի աշխարհազորայիններին նվիրված ցուցահամալիրն այսօր հարստացել է նաև զորահրամանատար Ջահանգիր Աղային նվիրված նյութերով ու արխիվային փաստաթղթերով։
 
Կիսանդրու բացմանը հաջորդել է հոբելյանական հանդիսությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, Ջահանգիր Աղայի ժառանգները և բազմաթիվ հյուրեր։
 
Միջոցառումն իրականացվել է Վաքիլ Խատոևի և Ջահանգիր Աղայի հետնորդների աջակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ խորհրդանշական է Հայաստանի «Սարդարապատ» ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում անցկացնել Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որտեղ ժամեր առաջ տեղադրվել է նաև զորահրամանատարի կիսանդրին:
 
«Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում և հայ ժողովրդի հետ միասին հերոսաբար պայքար է մղել: Ջահանգիր Աղան, իրավամբ, եղել է այդ պայքարի խորհրդանիշներից մեկը. նրա հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է:
 
Միևնույն ժամանակ հատկանշական է, և պահվող վավերագրերը վկայում են, որ Ջահանգիր աղան հայ հոգևոր և աշխարհիկ ինտելեկտուալ շրջանակների հետ միասին ներգրավված է եղել նաև կրթական և մշակութային կյանքի զարգացման գործում: Կիսելով հայ ժողովրդի բռնադատված էլիտայի ներկայացուցիչների ճակատագիրը՝ ինքն էլ խորհրդային տարիներին բռնադատվում է, և իր մահկանացուն կնքում 1938 թվականին Սարատովի բանտերում, այնուհետ՝ 1959 թվականին հետմահու ռեաբիլիտացվում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
Նախարարը նաև փաստել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես եղել են մեր պետության ուշադրության և հոգածության ներքո․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամաuնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաuտում նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների uտեղծմանը: Վերջերս վարչապետի մարզային այցերից մեկի ժամանակ մենք Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում էինք, որտեղ միաժամանակ կառուցվում էին մանկապարտեզ, մարզադպրոց, համայնքային կենտրոն։

 Եվ սա ցույց է տալիս այն մեծ ուշադրությունը, որ կառավարությունը շարունակաբար ցուցաբերում է, աջակցում է ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, որակյալ կրթական և մշակութային կյանքի ստեղծմանը։ Այս քաղաքականությունը շարունակում ենք պետական բյուջեի միջոցներով` ամեն տարի հրատարակելով, վերահրատարակելով եզդիերենի դասագրքեր, որոնք տրամադրվում են աշակերտներին: Տարեցտարի ընդլայնվում են նաև եզդիերենի դասավանդման դպրոցների թիվը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մենք ունենք նաև կամավոր ատեստավորված եզդիերենի ուսուցիչներ, որոնք ստանում են արդեն իսկ բարձր վարձատրություն և իրենցով ճանապարհ բացում եզդիերենի ուսուցիչների նոր խմբի համար։ 

Պետք է նշեմ, որ այս պահին էլ քննարկվում է եզդիերենի ուսուցման ամբիոնի բացման հարցը։ Պետական ֆինանսավորմամբ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող գրական, մշակութային, գիտական և այլ մամուլի հրատարակմանը, այդ թվում՝ եզդիների համայնքի «Էզդիխանա» և «Լալըշ» թերթերին: ՀՀ–ում նշվում են ազգային փոքրամասնությունների ավանդական տոները: Կարծում եմ, որ մեր մեծագույն նվաճումներից է, որ հանրակրթության պետական չափորոշչում մենք պարտադիր ծրագրում ներառել ենք նաև ազգային փոքրամասնությունների ծեսերի, տոների, ավանդույթների վերաբերյալ գիտելիք, որը պետք է իմանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս քաղաքականությունը շարունակաբար ընդլայնվելու և խորանալու է։
 
Նշենք, որ եզդի զորահրամանատար Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը համերգային կատարումներով հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Լեյլա Սարիբեկյանը, Ռուբեն Սասունցին, ինչպես նաև Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքներում գործունեություն ծավալող պարախմբեր ու անհատ վոկալ կատարողներ։