ՀՀ-ում բացված իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնը չէր կառուցվի, եթե չլինեին գործարարների՝ այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի ջանքերը (լուսանկարներ)
Առինջում՝ Մուլտի Գոլդ առևտրի կենտրոնի հարևանությամբ, այսօր բացվեց 10 000 քմ մակերեսով հայ-իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում։ Կենտրոնի բացմանը նվիրված միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ այլ պաշտոնատար անձինք, Իրանից նախարարներ, Մեջլիսի պատգամավորներ և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Այսօր կենտրոնի կարմիր ժապավենը կտրել են Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նա իր ելույթում վստահեցրեց, որ Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է։
Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ վճռական են՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել։
Իրանի առևտրի նախարարն էլ իր հերթին նկատեց, որ Իրանը ՀՀ-ին դիտարկում է նաև որպես դարպաս դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար։
Հայտարարվեց, որ առևտրի կենտրոնը չէր կառուցվի, եթե չլինեին գործարար շրջանակների հետևողական ջանքերը։ Մասնավորապես նշվեց ԲՀԿ ղեկավար, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()