Իսրայելը Դամասկոսում հարվածներ է հասցրել
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող թիրախին։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտնում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Դամասկոս-Բեյրութ ճանապարհի Ադ-Դիմաս և Ալ-Ասադ բնակավայրերի միջև ընկած հատվածում գտնվող թիրախին։
Դեռևս հստակ տեղեկություններ չկան, թե հարվածի հետևանքով ինչ վնասներ է եղել:
Նշենք, որ վերջին օրերին Իսրայելը հաճախակի է հարվածում Սիրիայում գտնվող թիրախների, ինչը դատապարտել են մի շարք երկրներ: