Իրանը ՀՀ-ին դիտարկում է նաև որպես դարպաս դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար. Իրանի առևտրի նախարար (տեսանյութ)
Հայաստանում այսօր բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում։ Կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ այլ պաշտոնատար անձինք, Իրանից նախարարներ, Մեջլիսի պատգամավորներ և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքն իր խոսքում նշեց, որ սա կարող է նոր էջ և նոր մեկնարկ լինել ՀՀ-ի և ԻԻՀ-ի տնտեսական հարաբերությունների մակարդակն առավել զարգացելու համար։
«Այն փոխգործակցությունը, որ կձևավորվի այս կենտրոնում՝ լուսավոր ապագա և հորիզոններ կստեղծի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար»,- հայտարարեց նախարարը։
Նա նշեց, թե Իրանի և Հայաստանի միջև քաղաքական և տնտեսական լավ հարաբերությունները ԻԻՀ-ի համար հնարավորություններ են ստեղծում Հայաստանը դեպի ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու դարպաս դիտարկելու համար։