ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)
Տնտեսություն

Հայաստանի զարգացումը մեծապես կախված է ավիացիայի ոլորտից. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի շնորհավորական խոսքը հայկական ավիացիայի 91-ամյակի կապակցությամբ.

«Հարգելի՛ ավիատորներ և գործընկերներ,

Այսօր մեծ հպարտությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի 91-ամյակը:

Այս նշանակալից օրը ոչ միայն մեր մասնագիտական տոնն է, այլև հնարավորություն՝ արժևորելու մեր ընդհանուր ձեռքբերումները և վերահաստատելու մեր հանձնառությունը ոլորտի հետագա զարգացման հանդեպ:

91 տարվա ընթացքում հայկական ավիացիան դարձել է մեր երկրի առաջընթացի, միջազգային կապերի և տնտեսական աճի կարևորագույն շարժիչներից մեկը: Այս հաջողությունը պայմանավորված է ձեզանից յուրաքանչյուրի անխոնջ աշխատանքով, նվիրվածությամբ և մասնագիտական բարձր որակներով:

Հատուկ երախտագիտություն եմ հայտնում մեր վետերաններին, ովքեր դրել են հայկական ավիացիայի հիմքերը և տասնամյակներ շարունակ ապահովել են դրա կայուն զարգացումը: Նրանց փորձառությունն ու իմաստությունը, որը պատվով փոխանցվել է երիտասարդ սերնդին, անգնահատելի ուղենիշ է մեզ համար:

 Ավիացիան ոչ միայն տեխնիկական, այլև մարդկային գործոնների վրա հիմնված ոլորտ է: Մեր գլխավոր առաքելությունն է՝ ապահովել թռիչքների անվտանգությունը և ոլորտի համահունչ զարգացումը: Այս բարդ խնդիրը լուծելու համար պահանջվում են բարձր մասնագիտական հմտություններ, թիմային աշխատանք և անսահման նվիրվածություն:

Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմն օժտված է այս բոլոր հատկանիշներով:

Չնայած ժամանակի մարտահրավերներին՝ հայկական ավիացիան շարունակում է զարգանալ և ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում ու նվաճում է իրական և շոշափելի հաղթանակներ: Այս ամենը հնարավոր է դառնում ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ:

Հպարտ եմ ղեկավարել այսպիսի նվիրյալ թիմ: Համոզված եմ, որ միասին մենք ի զորու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնել նոր բարձունքների:

Հայկական ավիացիան մեր ընդհանուր հպարտությունն է, և մեր պարտքն է այն փոխանցել հաջորդ սերունդներին՝ ավելի հզոր և զարգացած:

Եկեք այս տոնական օրը ոչ միայն նշենք մեր ձեռքբերումները, այլև վերանայենք մեր նպատակները և ծրագրենք ապագա քայլերը: Հայաստանի զարգացումը մեծապես կախված է ավիացիայի ոլորտից, և մենք պատասխանատու ենք այդ զարգացումն ապահովելու համար:

 Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալից տոնի առթիվ: Թող մեր թևերը միշտ ամուր լինեն, իսկ երկինքը՝ բարեհաճ»,- ասված է հաղորդագրության մեջ: