48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»
Հասարակություն

Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. շնորհվելու են բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ. նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքի նախագծի ներկայացում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է` բարեփոխումների գործընթացում համապատասխան օրենսդրության առկայությունը ամենակարևոր նախապայմաններից մեկն է, քանի որ այն ինստիտուցիոնալ գործիքակազմ է հաղորդում այդ աշխատանքներին։  «Այս օրենքի շուրջ աշխատանքը նոր չէ․ նախորդող ժամանակահատվածում ունեցել ենք Ազգային ժողովի կողմից դրա մի տարբերակի ընդունում։ Օրենքի՝ բուհերի կառավարմանն առնչվող երկու դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, ինչով պայմանավորված այն ուժի մեջ չի մտել։ Իհարկե, կարելի էր այդ դրույթների շուրջ աշխատել, սակայն մենք գնացինք այլ ճանապարհով։ Օրենքն ամբողջովին վերանայվել է՝ հաշվի առնելով, որ 2022 թվականին ընդունված Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախանշվել են ռազմավարական զարգացման ուղղությունները, սահմանվել է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը, ինչպես նաև մեծ ծավալի աշխատանք է տարվել «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի և ծրագրի իրականացման շուրջ»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ընթացքում կառուցվածքային փոփոխության, այն է՝ ԿԳՄՍՆ համապատասխան վարչության, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորման արդյունքում ստեղծվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որը միասնական քաղաքականության ապահովման և այդ ինստիտուցիոնալ գործիքակազմը ներդնելու քայլերից մեկն էր։

«Իրականում օրենքի նախագիծը չէր կարող այդ երկու դրույթի փոփոխությամբ նորից շրջանառվել, որովհետև այս ինստիտուցիոնալ փոփոխությունները և ռազմավարական մոտեցումները պահանջում էին վերադառնալ հայեցակարգային տրամաբանությանը։ Հետևաբար, բազմաթիվ հարցեր վերանայվել են, և օրենքի նախագիծն այժմ շատ ավելի ամբողջական է»,–նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ քննարկում։

Օրենքի նախագիծը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ անդրադառնալով փաստաթղթով առաջարկվող  հիմնական փոփոխություններին:

Նրա խոսքով՝ նախագծով նախ հստակեցվել են բարձրագույն կրթության որակին ներկայացվող պահանջները․ կգործի լիցենզավորման և հավատարմագրման մեկ միասնական կառույց ամրագրելով լիցենզավորման և հավատարմագրման նոր պայմաններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Միաժամանակ, բուհերը կարող են հավատարմագրվել նաև համապատասխան որակավորում ունեցող արտերկրի կազմակերպությունների կողմից, սակայն վերջիններիս համար սահմանվել են ՀՀ-ում գործունեություն իրականացնելու համապատասխան չափանիշներ: «Այսինքն՝ ավելի բարձր նշաձող է սահմանվել՝ բուհերի որակավորման ստանդարտները համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին»,-նշել է Սարգիս Հայոցյանը:

Նրա խոսքով՝ հստակեցվել է բուհերի կառավարման և խոշորացման գործընթացը, որի նպատակը հետազոտահեն կրթության կազմակերպումն է. «Բուհերի և գիտական կազմակերպությունների ինտեգրման առումով այս ընթացքում լսել ենք տարբեր մտահոգություններ, որոնց կապակցությամբ առաջարկել ենք որոշակի համակարգային լուծումներ: Բացի այդ՝ ներկայում բուհերի կառավարման համակարգը խիստ ուղղահայաց է, ինչը հակակշիռների և հավասարակշռված կառավարման տեսանկյունից խնդրահարույց է, հետևաբար այդ ոչ ներառական մոդելից անցում կկատարվի հորիզոնական բազմամասնակցային համակարգին՝ իհարկե, ապահովելով նաև հաշվետվողականություն»:

Ըստ Սարգիս Հայոցյանի՝ հստակեցվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը. այն դարձել է ավելի բազմազան՝ դուրս գալով նպաստային տրամաբանությունից և զուգորդվելով առաջադիմության հետ. «Կփոխվեն նաև պետական աջակցության ձևերը՝ ուսման վարձի փոխհատուցում, խրախուսում, կեցության ծախսերի ապահովում և այլն»:

Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ: Ներկայիս ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշներին՝ ընդգրկվելով բարձրագույն կրթության համակարգում՝ որպես որակավորման երրորդ աստիճան (PhD)։

Հստակեցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի դերը. սահմանվել են գիտության ոլորտում հեղինակավոր անձանց միավորելու  և պետական քաղաքականությանը գիտական աջակցություն տրամադրելու ակադեմիայի գործառույթները. «Ակադեմիային վերապահվելու են փորձագիտական գործառույթներ՝ գնահատելու գիտական կազմակերպությունների հաշվետվությունները, իսկ գործառույթների վարչական մասը դուրս է գալու»:

Նախագծով դրույթներ են նախատեսվել ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ: Սահմանվել է, որ ուսանողն ունենում է իր անհատական թվանշանին տիրույթը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում, որի միջոցով նա կառավարում է իր կրթական գործընթացը և բացի պարտադիր առարկայացանկից՝ ունենում է անհատական կրթական պլանի կազմման հնարավորություն: Գնահատման համակարգը համապատասխանեցվել է Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի չափանիշներին՝ ապահովելու արդյունավետ շարժունություն բուհերի և երկրների միջև:

Անդրադառնալով բուհերի ակադեմիական կազմին՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ կարգավորումներ են սահմանվել մտավոր սեփականության իրացման և պատկանելիության մասով, այդ թվում, թե ինչ համամասնությամբ են դասախոսն ու բուհը տնօրինելու դրանից ստացված եկամուտը: «Սա ևս մեկ գործիք է՝ գիտությունը ծառայեցնելու երկրի տնտեսական զարգացմանը»,-շեշտել է ԲԿԳ նախագահը:

Սահմանվել են նաև բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման ձևերը, այն է՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների նպատակով,  և մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով: «Ուսանողների կրթաթոշակին տրվող աջակցությանը զուգահեռ՝ հանրային բուհերը կստանան նաև կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում, որի հաշվին կսահմանվի դասախոսի բազային աշխատավարձը, իսկ դրա վրա արդեն կավելանան մտավոր սեփականության իրավունքից, դրամաշնորհներից և այլ աղբյուրներից ստացված եկամուտները: Սա արվել է, որպեսզի բուհերը կախված չլինեն ուսման վարձից և կենտրոնանան միայն տրամադրվող որակյալ ծառայությունների վրա»,-ընդգծել է ԲԿԳ նախագահը:

Զեկույցից հետ խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և հիմնական զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են օրենքի կիրառության ապահովման, դասախոսների աշխատանքի արդյունավետության գնահատման և չափելիության, հեռավար կրթության հնարավորության, նպատակային կրթաթոշակի տրամադրման, բուհական ինքնավարության, կրեդիտների կուտակման և փոխանցման, ուսանողի պարտավորությունների շրջանակի, մանկավարժական բուհերի պարարվեստի գծով շրջանավարտների աշխատանքի,  դասախոսների ծանրաբեռնվածության, բուհական ընդունելության, մագիստրոսական կրթության, աստիճանաշնորհման նոր համակարգի, ակադեմիական քաղաքում մասնավոր բուհերի գործունեության, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ բուհերի ընդունելության և երիտասարդ գիտական կադրերի առաջխաղացման խնդիրներին։

Նախարար ժաննա Անդրեասյանն ու ԲԿԳ նախագահ Սարգիս Հայոցյանը հանգամանորեն պատասխանել են բոլոր հարցերին։ Մասնավորապես՝ պատասխանելով բուհական ինքնավարության հարցին՝ նախարարը նշել է, որ ակադեմիական և ուսանողական ինքնավարության սահմանումը շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի․ ուսանողները պետք է իրականում ինքնավար միավորումներ ձևավորեն, իսկ ակադեմիական ինքնավարությունը նաև ենթադրում է պատասխանատվություն և վերահսկողության ներքին մեխանիզմներ։ Անդրադառնալով բուհերի ընդունելության գործընթացի վերաբերյալ հարցին՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ սահմանվել են ընդունելության նոր սկզբունքներ ու մեխանիզմներ՝ ընդունելության և մրցույթի անցկացման իրավասությունները վերապահելով բուհերին, ընդ որում՝ կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով բակալավրի կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման վկայագրերը դառնալու են պարտադիր։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ առաջարկելով բոլոր դիտարկումները ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որոնք կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում։