Հռոմի պապը Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողությունները «անբարոյական» է անվանել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ ցանկացած պաշտպանություն պետք է համեմատվի հարձակման հետ։ Լրագրողների հետ զրույցում պատասխանելով Լիբանանում Իսրայելի հարձակումների մասին հարցին նա նշել է, որ եթե հավասարակշռությունը չպահպանվի, ապա բարոյական սկզբունքները խախտվում են։
«Պաշտպանությունը միշտ պետք է համաչափ լինի հարձակմանը: Հակառակ դեպքում բարոյականության սահմանները խախտվում են»,- ասել է Ֆրանցիսկոսը: Նրա խոսքերը մեջբերում է ANSA գործակալությունը։
Նա կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել Լիբանանում, Գազայում, ողջ Պաղեստինում ու Իսրայելում, ինչպես նաև ազատ արձակել իսրայելցի պատանդներին: