Իսրայելը հшրվածել է Բեյրութի կենտրոնին. կան զnհեր
Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի շենքին իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով լիբանանյան անվտանգության ծառայությունների աղբյուրին: Բազմաբնակարան շենքի հարկերից մեկը քանդվել է։ Հարվածից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։
Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտնել է, որ իր երեք առաջնորդները սպանվել են հարվածի հետևանքով:
«Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատն ասում է, որ իր երեք առաջնորդները սպանվել են Բեյրութին իսրայելական հարձակման հետևանքով», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը:
Սա առաջին հարվածն է, որ հասցվել է քաղաքի ներսում: Նախկինում իսրայելական զինվորականները հարձակվել են հիմնականում Բեյրութի հարավային արվարձանների վրա, որտեղ գտնվում են Հեզբոլլահի օբյեկտները, և Լիբանանի այլ շրջաններ: