Գազայում զոհերի թիվը հասել է 41595-ի
2023 թվականի հոկտեմբերի 7-ից շրջափակված Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 41595-ի։
Այս մասին ասվում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Հակամարտության ընթացքում վիրավորների ընդհանուր թիվը հասել է 96251-ի։