Ադրբեջանը 40 ընտանիք է տեղափոխել օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք
Օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք են տեղափոխվել ադրբեջանցիների նոր խմբեր։ Այս մասին գրում է Minval.az-ը։
Ադրբեջանի տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, կիսակառույց ու վարչական շենքերում նախկինում ժամանակավորապես հաստատված ընտանիքները սեպտեմբերի 30-ին Բաքվի Գարադաղի շրջանից մեկնել են Մեխակավան քաղաք։
Այս փուլում քաղաք է մեկնել 40 ընտանիք (123 մարդ)։ Նշվում է, որ մինչ օրս, հաշվի առնելով այսօր մեկնածներին, Մեխակավան է տեղափոխվել 117 ընտանիքի (364 հոգի) մշտական բնակություն հաստատելու համար։