ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի մահը քաղաքական սպանություն է անվանել՝ հայտարարելով, որ նման մեթոդներն անհանգստություն են առաջացնում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից իրականացված հերթական քաղաքական սպանությունը։ Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար: Իսրայելական կողմը չէր կարող չհասկանալ նման վտանգը, բայց դիմեց նմանատիպ քայլի՝ սպանելով լիբանանցի քաղաքացիների, ինչը գրեթե անխուսափելիորեն բռնությունների նոր ալիք կհրահրի։ Այսպիսով, այն կրում է հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: