ԱՄՆ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը՝ Ուկրաինայում դեպքերի պատճառով, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գործողություններն ու քաղաքականությունը, որոնց մասին ասվում է նախորդ հրամանագրերում, շարունակվում են և չափազանց մեծ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը:
«Ես մեկ տարով երկարաձգում եմ արտակարգ դրությունը, որը հայտարարվել է 13660 հրամանով»,- ասվում է փաստաթղթում: