«Հըզբոլլահի» առաջնորդի դուստրը սպшնվել է Իսրայելի հարվшծների հետևանքով
Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի դուստր Զեյնաբ Նասրալլահը սպանվել է Բեյրութում Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Ենթադրվում է, որ կնոջ մարմինը հայտնաբերվել է Դահիայում հարձակման վայրում փլատակների տակ:
Նախկինում իր հրապարակային հայտարարություններում նա բազմիցս խոսել է Հեզբոլլահի նպատակներին հավատարմության մասին:
«Երբ իմ եղբայր Հադին նահատակվեց, ծնողներս արցունք չթափեցին», - ասել էր Զեյնաբը 2022 թվականին «Ալ Մանար» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում:
Հեզբոլլահի առաջնորդի ավագ որդին եղել է շարժման զինյալ թևի անդամ և սպանվել է իսրայելցի զինվորականների հետ մարտում 1997 թվականին։