Լավրովը բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարարի հետ
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հանդիպել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նյու Յորքում ընթացող բանակցությունները նախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր այն բանից հետո, երբ Արաղչին օգոստոսին Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշկիանի կառավարությունում ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվեց:
Նշվում է, որ կողմերը քննարկել ել երկկողմ և տարածաշրջանային հարցեր: