Ալի Խամենեին Բեյրութի վրա Իսրայելի հարվածից հետո գումարել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր նստավայրում հրավիրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ։
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրանցի երկու պաշտոնյաների։
«Հանդիպումը կազմակերպվել է ի պատասխան Բեյրութին իսրայելական հարվածի, որի թիրախը «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլահն էր»,- ասվում է նյութում։