Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին
Ըստ Al Jazeera-ի, Իսրայելի պաշտպանության բանակն ավելի քան 30 հարձակում է իրականացրել Բեյրութի հարավային արվարձանների վրա, ինչպես նաև հարվածներ է հասցրել Բեքաա հովտում և Տյուրի շրջանում:
Բեյրութի բնակիչները փախել են քաղաքի լողափի հրետակոծությունից, մարդիկ լքել են խիտ բնակեցված տարածքները և գիշերը շարժվել դեպի ափամերձ գիծ:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում ավիահարվածների ժամանակ ոչնչացրել է Հեզբոլլահի հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մուհամմադ Ալի Իսմայիլին, նրա տեղակալ Հուսեյն Ահմադ Իսմայիլին և մի շարք այլ հրամանատարների։