Լուկաշենկոն և Պուտինը համաձայնագիր կստորագրեն անվտանգության երաշխիքների շուրջ՝ միջուկային զենքի մասին կետով
Բելառուսը և Ռուսաստանը նախատեսում են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր ստորագրել, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը, հաղորդում է RTVI հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի կետերից մեկը լինելու է միջուկային զենքի մասին դրույթը։ Փաստաթղթի ստորագրումը կհամընկնի Միութենական պետության կազմավորման 25-ամյակի հետ։
«Առայժմ համաձայնագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է»,- ընդգծել է դիվանագետը։
Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հանրապետության վրա ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում միջուկային զենք կկիրառվի։