ԱՄՆ-ը հայտարարել է Իրաքում առաքելության ավարտի մասին
ԱՄՆ-ն և Իրաքը պայմանավորվել են դադարեցնել «Inherent Resolve» միջազգային ռազմական առաքելությունը Իրաքում, որը զբաղվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարով, հայտնում է Associated Press-ը:
Ամերիկյան զորքերի մի մասը դուրս կբերվի երկրից:
Այժմ երկրում մոտ 2,5 հազար ամերիկացի զինվորական կա, գրում է գործակալությունը։
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում կանցկացնի կոալիցիայի անդամների նախարարական հանդիպում։