Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները դատապարտել են Իսրայելին
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը դատապարտել են Իսրայելի օդային կամայական հարձակումները Սիրիայի վրա՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության մեջ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներով։
«Նախարարները նշել են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ապակայունացնող ազդեցությունը և Լիբանանում ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի կոպիտ խախտում են»,- հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում։
Նշվում է, որ կողմերն ընդգծել են Սիրիային արտաքին աջակցության ավելացման անհրաժեշտությունը՝ ի շահ հետկոնֆլիկտային վերակառուցման և սիրիացի փախստականների վերադարձը հայրենիք: Ընդգծվում է նաև Դամասկոսի դեմ միակողմանի պատժամիջոցների բացասական դերը։
Արտգործնախարարները հաստատել են նաև Սիրիայի հարցով 22-րդ միջազգային հանդիպումը՝ նշելով, որ այն պետք է անցկացվի բոլոր կողմերի համար հարմար ժամանակում։