Բայրամովն ու Բերբոքը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական դիվանագիտական ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։
Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Բայրամովը նշել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի շարունակվող տարածքային պահանջները և դրա արագ սպառազինումը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար։
Բացի այդ, հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։