Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղար
Հասարակություն

«Աջակցում եք ՄԻ պաշտպանությանը»․ ՆԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հավասարության և խտրականության դեմ պայքարի թեմայով երկօրյա վերապատրասման ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
 
Դասընթացը կազմակերպվել է ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների համար՝ նպատակ ունենալով բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակում, ինչպես նաև ամրապնդել ոստիկանության կարողությունները խտրականության դեմ պայքարի, ատելության շարժառիթով կատարված հանցանքների կանխման ու դրանց բացահայտման ուղղությամբ։
 
Միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ծրագրի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներ։
 
Արփինե Սարգսյանը ընդգծել է վերապատրասման արդյունքների կարևորությունը, որոնք կարող են հենք հանդիսանալ ոստիկանների թիրախային ուղղություններով մասնագիտական զարգացման համար։
 
Խոսելով Եվրոպական Դատարանի վճիռների կատարման մասին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք կարող են նպաստել հայաստանյան պրակտիկայի կատարելագործմանը և մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակի հաստատմանը։
 
Անդրադառնալով «Օգանեզովան ընդդեմ Հայաստանի» վճռին՝ փոխնախարարը նշել է, որ այն ուղենիշ է հանդիսացել այս ոլորտում նոր քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ Եվրոպայի Խորհրդի կողմից ողջունելի մոտեցում է ունենալ նմանատիպ վերապատրաստումներ, որոնք պիլոտավորման արդյունքում ոստիկանների շարունակական կրթության ապահովման շրջանակում կդառնան տարեկան վերապատրաստման պարտադիր բաղադրիչ։
 
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թե՛ Եվրոպական միությանը, թե՛ Եվրոպայի Խորհրդին թեման գործընկերության շրջանակում դիտարկելու և կարևորելու համար՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել այս ոլորտում հետագա համագործակցությունը։
 
Փոխնախարարը պատասխանատու և պարտավորեցնող է համարել փորձագետների ներգրավվածությունը վերապատրաստման ծրագրում՝ հույս հայտնելով, որ նրանց փորձառության շնորհիվ ծառայողների աշխատանքային արդյունավետությունը կբարելավվի։
 
Դասընթացավարների կազմում էին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի անդամ Վիգեն Քոչարյանը, Եվրոպայի խորհրդի փորձագետներ Արսեն Նիկողոսյանը և Փոլ Ջիաննասին։
Ողջունելով ներկաներին՝ Մաքսիմ Լոնգանգեն նշել է, որ այս վերապատրաստումը կարևոր քայլ է մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության բացառմանն աջակցելու ԵԽ հանձնառությունների ճանապարհին։
 
Դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համաֆինանսավորվող «Գործունեություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։