2020թ-ին Հայրենական պատերազմում մարտի ելան Հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված էր. Բագրատ Uրբազան (տեսանյութ)
4 տարի առաջ այս օրը` սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ու աջակցությամբ սանձազերծեց հերթական պատերազմը: Այս առաջին իսկ պահին իմ աղոթքն է մեր բազմահազար նահատակ որդիների և դուստրերի հոգու խաղաղության համար և խոնարհումս նրանց և նրանց ընտանիքների առջև: Այսպես է մեկնարկել Բագրատ Սրբազանի սեպտեմբերի 27-ի ուղերձը:
«2020թ-ին Հայրենական պատերազմում մարտի ելան Հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու: Ասաց և արեց: Պետությանը պարտության մատնելով ինքն իրեն անպարտ կարգելով»»::