Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ
Կարևոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ-ը չի գալիս։ Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը - Վոթզափի խնդրի դեպքում, և Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը - ինչ-որ մի ընկերոջ միջոցով։
Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները - փորձենք ձեզ վերականգնել։
Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»,- գրել է նա։