Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանները հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում ոչնչացված ադրբեջանցիների հիշատակին
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների հիշատակին։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել է Շեհիդների պուրակ և ծաղիկներ դրել Անմար կրակի հուշահամալիրում։
«Այսօր մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցի քաղաքացիների հիշատակը։ Միացյալ Նահանգներն անդրդվելի է Հարավային Կովկասում խաղաղության, հաշտեցման և կայունության ամրապնդման իր հանձնառության մեջ: Մենք շարունակում ենք տրամադրել մարդասիրական օգնություն, աջակցություն ականազերծմանը՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության»,- Լիբիի խոսքերն է մեջբերում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։