Գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել
Գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում նոր քրեական գործի շրջանակներում։
«Ռուբեն Ալբերտովիչ Թաթուլյանը (Ռոբսոն) հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայում։
ՏԱՍՍ-ին իրավապահ մարմինները պարզաբանել են, որ Թաթուլյանը կարող է կրկին հետախուզման մեջ հայտնվել նոր քրեական գործի շրջանակներում։ Դա կարող է կապված լինել Սոչիի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկու հետ, ով ձերբակալվել էր նախօրեին յուրացումների գործով։
Սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Մեշչանսկի դատարանը բավարարեց իրավապահ մարմինների միջնորդությունը և Կոպայգորոդսկուն կալանավորեց մինչև նոյեմբերի 18-ը։ Սոչիի նախկին քաղաքապետին մեղադրվում է 3,7 միլիոն ռուբլու ընդհանուր արժողությամբ երկու հողատարածքների գողության մեջ։ Նա չի ընդունել մեղքը:
Թաթուլյանը հետախուզման մեջ էր հայտնվել նախորդ տարվա նոյեմբերին։ Նշվել է, որ նա ունի դիվանագիտական անձնագիր, որը տրվել է Աբխազիայում 2020 թվականին։ Ըստ «Իզվեստիա» թերթի՝ իրավապահները խուզարկություն են անցկացրել Սոչիում Թաթուլյանի մոտ՝ հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների գողության դեպքի առթիվ։ Նշվել է, որ գործարարը կասկածվում է Սոչիում առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների կառուցման ժամանակ խարդախության մեջ։ Ըստ հրապարակման՝ նա ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունից դուրս։
2017 թվականին Ռուբեն Թաթուլյանը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ: