Ինչպե՞ս ստացվեց, որ Շահրամանյանն ուղղաթիռով եկավ, իսկ ռազմաքաղաքական մյուս ղեկավարները գերի ընկան (տեսանյութ)
Ես չեմ կարող մեկնաբանել որոշումները, որոնք կայացվում էին Ադրբեջանում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուրում» լրագրողներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս իրեն հաջողվեց ուղղաթիռով Արցախից հասնել Հայաստան, իսկ Արցախի մնացած ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ոչ:
«Այդ մարդկանց ձերբակալելու, գերեվարելու որոշումները կայացնում էին ադրբեջանցիները: Ես չգիտեմ՝ ինչու իմ պահով նման որոշում չի կայացվել: Դրա պատասխանը ժամանակի ընթացքում մենք կստանանք»,- ասաց նա։