«Այ օտարերկրյա ագենտ, այ սադրիչներ, արա․․․»․ քպական պատգամավորը լրագրողներին վիրավորելով՝ ճողոպրեց «Եռաբլուրից» (տեսանյութ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հրեց իրեն հարց տվող լրագրողին, երբ վերջինս հարցրեց, թե՝ ինչ խղճով է այսօր «Եռաբլուր» եկել։
«Լսի, գնա ստեղից մի հատ․.. Ո՞նց՝ ինչ խղճով։ Դո՛ւ հլը խղճիդ մասին խոսի, այ օտարերկրյա ագենտ։ Մի սադրեք, այ սադրիչներ, արա։ Գնացեք ստեղից։ Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի»,- ասաց այն խմբակցության պատգամավորը, որի անդամներն ու մասնավորապես քաղաքական կնքահայրը մեղադրվում են Արցախը հանձնելու և ավելի քան 5000 նահատակների սպանության մեջ։
Արձագանքելով հարցին՝ կապված Փաշինյան-Էրդողան հանդիպման հետ, որտեղ Փաշինյանը լայն ժպիտով շփվում էր Էրդողանի հետ, ՔՊ-ականն ասաց, որ դա արվում է հարաբերությունները կարգավորելու համար։
«Մեր հարևանների հետ ինչքան հնարավոր է պետք է բարեկամական, կամ գոնե կառավարելի հարաբերություններ լինեն»,- ասաց նա և, տառացիորեն, ճողոպրեց։