Սա մեր քաղաքացիների ապրածի հետևանքն է․ Հակոբ Արշակյանը՝ պատերազմում պարտության մասին (տեսանյութ)
Ես պետական պաշտոնյա եմ և ինքնաքննադատաբար եմ վերաբերվում բոլոր տիպի աշխատանքներին: Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա վստահեցրեց, որ մշտապես վերագնահատում է իր աշխատանքի արդյունավետությունը և իր քայլերի հետևանքները։ Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, որ ունենք այսօր Հայաստանում, Արշակյանը փորձում է վստահեցնել, որ այն անխուսափելի էր, քանի որ, ըստ նրա, չկա մի քայլ, որի արտացոլանքը մենք ապագայում չենք տեսնում:
«Սա թե՛ կոռուպցիայի, թե՛ չարաշահումների, թե՛ անգործության, թե՛ մեր քաղաքացիների ապրածի հետևանքն է»,- ասաց նա։