Մեսսին կարող է մեկնել հայրենի ակումբ՝ կարիերան ավարտելու համար
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին կարող է չերկարաձգել պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ 2025 թվականին և կարող է մեկնել հայրենի ակումբ՝ «Նյուելս Օլդ Բոյզ»՝ այնտեղ կարիերան ավարտելու համար, գրում է AS-ը կատալոնական El Nacional թերթին հղումով։
37-ամյա Մեսսիի պայմանագիրը MLS-ի ակումբի հետ ավարտվում է հաջորդ դեկտեմբերին։ Արգենտինացին դեռ չի խոսել պայմանագիրը երկարաձգելու ծրագրերի մասին։ Միևնույն ժամանակ, հարձակվողը դեռ 2016 թվականին ասել էր, որ «եթե վաղը վերադառնայի Արգենտինա, կցանկանայի խաղալ «Նյուելսում»:
«Նյուելս Օլդ Բոյզը» հիմնված է Մեսսիի հայրենի քաղաքում՝ Ռոսարիոյում, որտեղ Մեսսին խաղացել է 1995-2000 թվականներին՝ նախքան «Բարսելոնա» տեղափոխվելը: