Նեթանյահուն ընդունել է Լիբանանում հրադադարի շուրջ բանակցությունները
Սեպտեմբերի 26-ին իսրայելցի բանակցողները քննարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտությունը լուծելու Վաշինգտոնի առաջարկը։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Մեր թիմերը հանդիպել են քննարկելու ԱՄՆ նախաձեռնությունը: Մենք առաջիկա օրերին կշարունակենք այդ քննարկումները»,- ընդգծել է նա։
Իսրայելի կաբինետի ղեկավարի խոսքով՝ վերջերս շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությունը կարգավորելու Վաշինգտոնի նախաձեռնության շուրջ:
Սեպտեմբերի 26-ին Նեթանյահուի գրասենյակը հերքել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ ենթադրյալ զինադադարի բանակցությունների մասին լուրերը: