Զուտ երջանիկ պատահականությամբ մի քանի րոպե առաջ փրկվել եմ չփակված խաչմերուկում հիստերիկ արագությամբ շարասյունից. օգտատեր
Հայաստանում Սոնա Մնացականյանի ճակատագրին արժանանալու վտանգն ամեն վայրկյան կախված ա գլխներիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անի Արթենյանը` նշելով, որ խոսքը Մաշտոցի և Իսահակյան խաչմեչուկի մասին է:
«Զուտ երջանիկ պատահականությամբ մի քանի րոպե առաջ փրկվել եմ (առանց մի գրամ չափազանցության) չփակված խաչմերուկում հիստերիկ արագությամբ շարասյունից: Անպատժելիություն տենց բան ա»,- գրել է նա: