Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես «ձեռք չտվող» գործընթաց է. Գևորգ Պապոյան
«Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է»։ Այս մասին կառավարության շենքի դիմաց ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի` մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այն դեպքում, երբ ծախսվում է 420 հազար դրամ։
Նա հայտարարեց, թե Հայաստանում պետք է ինտենսիվ այգեգործությունը զարգացնել, որն ավելի ձեռնտու է և առաջացած գումարով ներմուծել այն, ինչը չի արտադրվում հանրապետությունում։
«Ես շատ կքննադատեմ տնտեսական քաղաքականություն մշակողին, որը ՀՀ-ի սահմանափակ հողային ռեսուրսն ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի մշակման մեջ»,- ասաց նախարարը։
Պապոյանը հայտարարեց, որ Վերին Լարսի փակման դեպքում Ռուսաստանից 90% ցորենի ներկրման խնդիրը կլուծի կառավարությունը և նախարարությունը։