Նեթանյահուն մերժել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հրադադարի առաջարկները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է Լիբանանում հնարավոր զինադադարի մասին լուրերը։
Iսրայելական կողմը չի ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համապատասխան առաջարկը։
«Զինադադարի մասին լուրերը սուտ են: Սա ֆրանկո-ամերիկյան առաջարկ է, որին Նեթանյահուն նույնիսկ չի արձագանքել»,- ասվում է հայտարարության մեջ։
Գրասենյակը նաև հերքել է լիբանանյան ուղղությամբ ռազմական գործողությունների ինտենսիվության հնարավոր նվազեցման մասին պնդումները։
«Հյուսիսում մարտերը մեղմելու ենթադրյալ հրամանի մասին լուրերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը։ Վարչապետը հանձնարարել է Իսրայելի պաշտպանության ուժերին շարունակել մարտերն իրենց ողջ ուժով և նախապես իրեն ներկայացված ծրագրերին համապատասխան»,- նշվում է տեքստում։