Ուկրաինան պետք է զիջումների գնար Ռուսաստանին 2022 թվականի փետրվարից մի քանի ամիս առաջ, հիմա Ուկրաինան այլևս չկա. Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում նախընտրական միջոցառման ժամանակ, բարձրացրել է Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտության թեման՝ ասելով, որ գրեթե երեք տարվա ռազմական գործողություններից հետո «Ուկրաինան այլևս չկա»։
Ըստ Թրամփի՝ Ուկրաինան պետք է զիջումների գնար Ռուսաստանին 2022 թվականի փետրվարից մի քանի ամիս առաջ, քանի որ «ցանկացած գործարք, նույնիսկ ավելի վատը, ավելի լավ կլիներ, քան այն, ինչ հիմա ունեն իրենք»,- նշել է Թրամփը:
Թրամփն ասել է, որ ուկրաինական քաղաքների վերակառուցումը հարյուրավոր տարիներ կպահանջի և բավարար գումար չի լինի, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը միավորվի: