Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում
Կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատեց Արմեն Գրիգորյանի թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
Գրիգորյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։
«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության երեք ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը և հետագայում առաջ տանելու հանձնառությունը։ Տնտեսագիտական համալսարանում ներկայումս երեք հերթափոխով սովորում է 9,200 ուսանող։ Ես իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացները առաջ մղելու ուղղությամբ»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանն ազատման դիմում էր գրել, երբ NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը բացահայտել էր Գալոյանի կատարած գողությունը: