Իսկ ի՞նչ եք դուք առաջարկում՝ Փաշինյանն իր քաղաքականությամբ թշնամա՞նք ստեղծի․ Պապոյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին դուր չեկավ լրագրողի հարցը՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հեղինակած գրքի «ջերմագին գրախառնման» հետ։
«Հարցի բնույթն այնպիսին է, որ ես արդեն նպատակահարմար չեմ համարում պատասխանել»,- ջղաձգումներով ասաց Պապոյանը։
Նա իր հարցն ուղղեց լրագրողներին․ «Իսկ ի՞նչ եք դուք առաջարկում, ուզում եք Հայաստանն իր հարևան երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատի՞ և իր քաղաքականությամբ թշնամա՞նք ստեղծի»։
Ըստ Պապոյանի` Նիկոլ Փաշինյանն ինչ անում է՝ Հայաստանում խաղաղություն հաստատելու համար է անում։
Մանրամասները՝ տեսանյութում