«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել
Մշակույթ

Կույր և տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են «Սասունցի Դավիթ» էպոսի 7 պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Երվանդ Քոչարի ձևավորած «Սասունցի Դավիթ» էպոսի 7 պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները։ 1939-ին Քոչարը ձևավորել է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական հրատարակչությունը․ գուաշով ստեղծված 7 նկարը Վարպետը գծագրել է քարե հարթաքանդակների տեսքով՝ «Կռիվը առյուծի հետ», «Սասունցի Դավիթը ձիու հետ», «Դավիթը ոսկու կոտով խփում է Կոզբադուն», «Դավիթը ձիու վրա», «Դավիթը հոտաղ», «Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ», «Բերդի անվանադրումը»։

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծված շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Պատկերը կկարողանան «տեսնել» կույր և տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ։
Շոշափելի պատկերազարդը ապահովված է  տիֆլոմեկնաբանությունով (7 կտավի ձայնագրված նկարագրությունով. զուգահեռ ընթերցվում է նաև էպոսի այն հատվածը, որը ներկայացված է պատկերում), Բրայլի այբուբենով ներկայացված տեղեկատվությամբ, QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանության հղումով։ 

Տիֆլոմեկնաբանությունները ձևավորվում են համապատասխան երաժշտությամբ. նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, ով, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաև՝ որպես նախագծի գլխավոր փորձագետ։

Տիֆլոմեկնաբանությունները կարդում է Բաբկեն Չոբանյանը։

Նախագծի արդյունքում ստեղծված շոշափելի պատկերազարդները փոխանցվել են Երվանդ Քոչարի թանգարանին։  Նախագիծն իրականացնում է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երվանդ Քոչարի թանգարանի հետ համագործակցությամբ։

««Խոսող կտավներ» ներառական նախագծի գլխավոր նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր կերպարվեստի աշխարհ ներգրավվելն է։ Մենք ուզում ենք կույր և թույլ տեսողություն ունեցող մարդկանց հնարավորություն ընձեռել՝ ծանոթանալ կերպարվեստին, օգնել նրանց «տեսնել» հայ վիզուալ արվեստի վարպետների գլուխգործոցները, լսել և պատկերացնել նկարին եղած ամեն մանրամասները, որոնք նրանք չեն կարող տեսնել իրենց աչքերով։ Մենք ուզում ենք, որպեսզի մեր՝ տեսողությունից զուրկ հայրենակիցները, այցելելով պատկերասրահները, իրենց դուրս մնացած չզգան մի հասարակությունից, որը հաշվի չի առնում իրենց իրավունքը՝ «տեսնել» նկարները հաշմանդամություն ունեցող անձին հասու միակ միջոցով՝ մատներով դիպչելով հայտնի նկարի շոշափելի պատճենին և տիֆլոմեկնաբանությունը լսելով»,- նշում է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։

Նշենք, որ նախագծի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են Ալեքսանդր Թամանյանի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի» շոշափելի կրկնօրինակը, Մարտիրոս Սարյանի վեց գործերի՝ Պաննո «Հայաստան», «Արագած», «Կոստանդնուպոլսի շները», «VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ», «Դեպի աղբյուր», «Երևանյան բակը գարնանը» շոշափելի կրկնօրինակները, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ. «Սևանի Աստվածամայր» (անհայտ հայ նկարիչ), «Հայաստան» (Մարտիրոս Սարյան), «Հացը լեռներում» (Գրիգոր Խանջյան), «Խնոցի» (Մինաս Ավետիսյան), «Կոմիտաս․ Վերջին գիշերը» (Սարգիս Մուրադյան) и «Սալոմե» (Վարդգես Սուրենյանց): Նախագիծը շարունակում է իր ընթացքը։