Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է հայանպաստ դիրքորոշման մեջ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայից պահանջում է վերջ դնել տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս-ուսի կանգնած է Հայաստանի կողքին»։
«Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի կողմից ճնշումների և տարածքային պահանջների դեպքում, Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ է»,- նշել է Ա.Հաջիզադեն։
Նա հավելել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել իր ապակառուցողական գործունեությունը տարածաշրջանում, ում արտաքին քաղաքականությունը ձախողվել է աշխարհի շատ մասերում։