Մինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ Դանիելյան
Քաղաքականություն

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Ահա, թե ինչ պետք է իմանան ապագա սերունդները Փաշինյանի ազգակործան քայլերի մասին։

1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։

Հայն էր տերը Արցախ աշխարհի։ Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։

2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նիկոլը ասեց դա՝ բերելով պատերազմ եւ աղետ։

Պատերազմի ընթացքում` 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու ռուսական առաջարկից, որի հետեւանքով հազարավոր նոր զոհեր ու ահռելի տարածքային կորուստներ ունեցանք։ Արդյունքում, Նիկոլն անհամեմատ ավելի վատ պայմաններով ստորագրեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

2020-ի դեկտեմբերին Նիկոլը ադրբեջանցուն բերեց կանգնեցրեց Սյունիքի գլխին։ Մի քանի ամիս անց Նիկոլի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021-ի մայիսին նրա լուռ համաձայնությամբ ադրբեջանցիներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ տարածքը։ Նիկոլն էլ հայտարարեց, որ չի պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ մղել։

2021-ի հունիսին նա գնաց ընտրության՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզերով։

Բայց 2022-ին նա արդեն հայաթափեց Լաչինն ու Աղավնոն։

2022-ի սեպտեմբերին պատերազմով զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ։

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառ.կմ տարածքով՝ Արցախն էլ ներառյալ։

Դրանից երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը։

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը նախաձեռնեց նոր պատերազմ Արցախի դեմ։ Նիկոլն ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը չի խառնվելու ու «չի ներքաշվելու պատերազմի մեջ»՝ դառնալով Արցախի հայ բնակչության կոտորածի հանցավոր դիտորդը։

2023 սեպտեմբեր. Նիկոլի հանցավոր անգործության պայմաններում հայաթափվեց Արցախը։ Ավելի քան 120.000 հայություն դարձավ գաղթական։

2023-ի աշուն. Նիկոլը Հայաստանը դարձնում է մեծ տերությունների բախման կենտրոն` բռնելով թուրք-նատօական ծայրագավառ դառնալու անփառունակ ուղին։

2024-ի սեպտեմբեր. Արցախի հայաթափման տարելիցի օրը Նիկոլը Նյու Յորքում հյուրընկալվում է Էրդողանին։

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր։

Ահա Նիկոլի հանցանքների մի մասի համառոտ նկարագիրը։

Բայց ինչպես ասում են՝ Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկին պետք չէ այլեւս…»։