Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նշել է, որ Վրաստանը, հասկանալով խաղաղության առանցքային դերը, նախաձեռնել է հետկոնֆլիկտային Հարավային Կովկասը վերածել նոր հնարավորությունների տարածաշրջանի։ Վարչապետն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ կարևորելով հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
«Մենք պատրաստ ենք առաջարկել տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որը կխթանի երկխոսությունը և կամրապնդի պետությունների միջև վստահությունը՝ ապահովելու, որ տարաձայնությունները մնան անցյալում»,- ընդգծել է Կոբախիձեն: