ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ԱՄԷ-ն Իսրայելին և Լիբանանին անհապաղ հրադադարի կոչ են արել
ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանանյան սահմանին:
Այս մասին ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանանյան սահմանին՝ դիվանագիտության համար պայմաններ ստեղծելու և լուծում գտնելու համար»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթում։
Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քաթարը։
Նրանք կոչ են արել դիվանագիտական կարգավորման անցնել, որը թույլ կտա երկու կողմի խաղաղ բնակիչներին վերադառնալ իրենց տները:
«Դիվանագիտությունը չի կարող հաջողության հասնել սրվող հակամարտության ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։