Ռուսաստանն ունի 600 հազար սպանված և վիրավոր. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ուկրաինայում երկուսուկես տարվա պատերազմի ընթացքում Ռուսաստանը ունի 600 հազար սպանված և վիրավոր զինվոր:
Այս մասին նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը դուք այստեղ պետք է պահպանեք, վերաբերում է մարդկային արժանապատվությանը, այլ ոչ թե ձեր քաղաքացիներին մսաղացի մեջ նետելու մասին», - ասել է Սթարմերը ռուս ներկայացուցիչներին:
PA գործակալությունը գրում է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին այդ պահին ներկա է դահհլիճում: