Իսրայելը սպառնացել է Լիբանանին, որ կդիմի ցանկացած միջոցի
Իսրայելը պատրաստ է ցանկացած միջոցի դիմել Լիբանանի հետ սահմանին ճգնաժամը կարգավորելու համար, եթե դիվանագիտությունը ձախողվի:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում հրեական պետության մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե դիվանագիտությանը չհաջողվի մեր քաղաքացիներին տուն բերել, մենք կօգտագործենք բոլոր հասանելի միջոցները՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է նա։
Բացի այդ, Դանոնը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 25-ին կժամանի Նյու Յորք՝ ուրբաթ օրը ելույթ ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։