ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի քան 8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել Ուկրաինային ավելի քան 8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Այս մասին Reuters-ին հայտնել են աղբյուրները:
Ակնկալվում է, որ հայտարարությունը կարվի Վլադիմիր Զելենսկիի՝ ԱՄՆ կատարած այցի ֆոնին։
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այժմ շտապ բանակցություններ է վարում Կոնգրեսի հետ, որպեսզի մինչև ֆինանսական տարվա ավարտը կարողանա օգտագործել 5,6 միլիարդ դոլարի ռազմական օգնության գումարը: