Ծառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)
Մամուլ

Հեծանիվ քշող իշխանությունները և Բաքվից եկող սպառնալից ազդակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին 4 տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն հասցրել է մի քանի անգամ ագրեսիա ձեռնարկել Հայաստանի ու Արցախի նկատմամբ, ինչն ուղեկցվեց պատերազմական հանցագործությունների իրականացմամբ ու ցեղասպանական գործողություններով։ Եթե մինչ այդ միջազգային հանրությունը ինչ-որ կերպ զսպում էր Ադրբեջանին, ապա 44-օյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո իր կրավորական կեցվածքով պայմաններ ստեղծեց ադրբեջանական հարձակումների համար։ Իսկ Բաքուն, իր հերթին օգտվելով այդ հանգամանքից, փորձում է նաև խաղարկել եվրոպական երկրներին էներգետիկ ռեսուրսների մատակարարման թեման և միջազգայնորեն պահպանել իր հեղինակությունը։

Պատահական չէ, որ համաձայնություն է կայացել հենց Բաքվում անցկացնել այնպիսի խոշոր միջոցառում, ինչպիսին նոյեմբերին սպասվող ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովն է (COP 29)։ Այդ համաժողովին բազմաթիվ երկրներից մեծ պատվիրակություններ են մասնակցելու։ Փաստացի, կլիմայական համաժողովի անցկացմամբ` մթնոլորտը աղտոտող ածխաջրածինների մատակարարումից կախված Ադրբեջանը փորձելու է ցույց տալ, թե ինչքան «խաղաղասեր» է ու կլիմայի մասին մտահոգ։ Այս ամենին զուգահեռ նախանշաններ են երևում, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական հարձակմանը։ Պատահական չէ, որ նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել էր, թե նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթաժողովից հետո Ադրբեջանը հնարավոր է՝ նոր ագրեսիա ձեռնարկի Հայաստանի նկատմամբ: Իսկ Բաքվի այսպիսի տրամադրվածությունը ակնհայտ է դառնում մի շարք նախադրյալներով։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում բռնապետական կարգեր են, մարդու իրավունքներն աջուձախ ոտնահարվում են, ճնշվում է ազատ խոսքը, իսկ ընդդիմությունը հետապնդումների է ենթարկվում։ Ալիևի վարչակարգն իր ցանկությամբ առատորեն ծախսում է նավթադոլարները, թանկարժեք սեփականություն է գնում արտասահմանում, միլիարդավոր դոլարների սպառազինություն է ձեռք բերում, կաշառում է տարբեր խավիարակեր պաշտոնյաների, իսկ ժողովրդին այդ ռեսուրսներից ուղղակի փշրանքներ են հասնում։ Փաստացի ադրբեջանական հասարակությունը չի օգտվում այն միջոցներից, որոնք կարող էին ներդրվել տնտեսության, կրթության կամ առողջապահության մեջ։ Ու բռնատիրական ռեժիմի ճնշումը մի օր կարող է ադրբեջանական հանրության ներսում պոռթկումի պատճառ դառնալ՝ հատկապես, եթե դրսից կայծը տրվի։ Ուստի, Ալիևը փորձում է հանրությանը կոնսոլիդացնել թշնամու կերպարի ուղղությամբ։

Պատահական չէ, որ նույնիսկ Արցախյան պատերազմից հետո հայատյացությունը նոր թափով է բորբոքվում։ Եթե հանկարծ Ադրբեջանը կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ, ապա այդ թշնամանքի «կախարդական փայտիկը» կդադարի գործել, դրա համար էլ Ալիևը բանակցությունների իմիտացիա ստեղծելով հանդերձ ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիր կնքելուց հրաժարվելու համար։ Այն, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ, ցույց է տալիս նաև այն իրողությունը, որ Բաքվի վարչակազմը կեղծ թեզեր է գեներացնում «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ կոնկրետ տարածքային նկրտումներ ցուցաբերելով Հայաստանի նկատմամբ։ Թերևս Ալիևի վարչակազմը գիտակցում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և մի օր պատասխան է տալու, այդ թվում՝ գործած պատերազմական հանցագործությունների համար, դրա համար էլ ձգտում է մի կողմից՝ կանխել հետագայում Արցախյան հիմնահարցի բարձրացումը, իսկ մյուս կողմից էլ՝ նոր կապիտուլ յացիա պարտադրել հայկական կողմին։

Այդ մասին են վկայում Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, կրճատի զինված ուժերի քանակը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» տրամադրի, հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և այլն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է միլիարդավոր դոլարների սպառազինություն ձեռք բերել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից ու այլ երկրներից։ Եվ Ալիևը Հայաստանում «ռևանշիստների գլուխ բարձրացնելու» քողի ներքո արդարացնում է Ադրբեջանի զինվելը՝ միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրելով զինվելու մեջ: Փաստացի Ալիևը հող է նախապատրաստում որոշ ժամանակ անց ռազմական գործողությունների բռնկման համար, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են թմրեցնել մեր հանրության զգոնությունը խաղաղության մասին թեզերով։ Դե, Փաշինյանն էլ իր համար հանգիստ Նյու Յորքում հեծանիվ է վարում և ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի ագրեսիվ պահվածքից խոսելու փոխարեն հայտարարում է, թե որպես թեորեմ առաջ է քաշում «Ապագա կա» կարգախոսը։ Տպավորություն է, որ նա ոչ թե Հայաստանն է ղեկավարում, այլ, ասենք՝ Շվեյցարիան, այնինչ իրականությունը դժնդակ է ու մարտահրավերներով լեցուն»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում