«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ին
Տեսանյութ

Հայաստանն աջակցում է ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության ուղարկումը. Միրզոյանի ելույթը (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը.

«Հարգարժա’ն նախարարներ,

Գերազանցություններ,

Հարգելի’ պատվիրակներ

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ:

Ես կցանկանայի սկսել մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այս ֆորումի նախորդ նախագահ, մեր հարգարժան գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի նախկին արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի, ով ողբերգականորեն մահացել է այս տարի մայիսին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրանց ուղեկցող պատվիրակության անդամների հետ միասին:

Շնորհակալություն։

Հայաստանն արժևորում է այս ֆորումը՝ որպես  միջմշակութային երկխոսության և աշխարհի հնագույն քաղաքակրթությունների համագործակցության համար կարևոր հարթակ։ Միավորվելով մեր՝  հին ժառանգությունը պաշտպանելու և խթանելու համատեղ հանձնառության շուրջ՝ մենք խրախուսում ենք խաղաղության և ոչ բռնության մշակույթ։

Հարգարժա’ն գործընկերներ,

Ներկայումս աշխարհը բախվում է աննախադեպ մարտահրավերների, ժառանգության և մշակութային բազմազանության նկատմամբ աճող թիրախավորումների և պատմական ինքնությունների ու արմատների ժխտման: Կեղծ մշակութային նարատիվներն օգտագործվում են որպես զենք՝ արդարացնելու տարածքային պահանջները և բորբոքելու հակամարտություները՝ խարխլելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը։ Ի դեմս այս վտանգների, հրամայական է, որ մենք ամրապնդենք մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գործող հաստատությունները։

Այս առումով Հայաստանն ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես ՄԱԿ-ի առաջատար գործակալության կենտրոնական դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթը խթանելու գործում՝ որպես երկխոսության և խաղաղության խթանման, բռնության մերժման հզոր գործիք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների ընդլայնումը, փորձագիտական ներուժի ավելացումը և մոնիտորինգի գործիքների կատարելագործումը կարևոր նշանակություն ունեն այս ջանքերում։ Մենք գիտակցում ենք նաև այլ հիմնական շահագրգիռ կողմերի կարևոր դերը, ինչպիսին է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը, խաղաղության մշակույթը խթանելու և այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարում. 

Այս հաստատությունների հետ մեկտեղ «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը» զգալի ներուժ ունի լուծելու մեր առջև ծառացած մարտահրավերները՝ խթանելով միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, հարգանքը քաղաքակրթական բազմազանության նկատմամբ, խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու հարցում ներառականությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները: Մենք հավաստացած ենք, որ ֆորումը կարող է ավելի կարևոր դեր խաղալ համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու գործում: 

Հայաստանն առաջարկում է դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների ամրապնդումը՝ միջազգային հարթակներում նրա տեսանելիությունն ու ազդեցությունը բարձրացնելու համար։ Լսելի դարձնելով ֆորումի և նրա անդամ երկրների ձայնը, մենք կարող ենք հասնել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցության՝ առաջ մղելու մեր ընդհանուր նպատակները: 

Հարգելի’ գործընկերներ,

Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը: Այս նշանակալի հանգրվանը հնարավորություն է տալիս վերահաստատելու մեր հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք առաջնորդում են մեր գործողությունները հակամարտությունների և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում մշակութային ժառանգության պահպանման գործում: Հայաստանը սույն Կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պաշտպանության առաջնային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը:

Այս կարևոր տարելիցը նշելու համար Հայաստանը, համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, այս տարի՝ հոկտեմբերի 28-29-ին, Երևանում անցկացնելու է փորձագիտական հանդիպում։ Հանդիպումը կենտրոնանալու է նոր և զարգացող տեխնոլոգիաների ներուժի վրա՝ դիմակայելու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա բարդ մարտահրավերներին։ Ջերմորեն հրավիրում ենք Ֆորումի անդամ պետություններին՝ խրախուսելու իրենց առաջատար  փորձագետներին՝ մասնակցելու երևանյան հանդիպմանը, որի շրջանակներում նրանք կարող են կիսվել փորձով և համագործակցել նորարարական նախագծերի շուրջ։

Հարգարժա’ն գործընկերներ,

Ցավոք, Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրիվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը' վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:

Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները:

Մեծարգո’ գործընկերներ,

Մեր համոզմունքն է, որ մեր համատեղ հանձնառության շնորհիվ մենք կարող ենք գերազանցել քաղաքական և աշխարհագրական սահմանները՝ կառուցելով  փոխըմբռնման կամուրջներ, որոնք հակազդում են բաժանման և հակամարտության ուժերին։ Ընդգծելով մեր ընդհանուր մշակութային ձեռքբերումները և պահպանելով յուրաքանչյուր քաղաքակրթության եզակի ներդրումները՝ կարող ենք օգնել՝ ստեղծելու մի աշխարհ, որտեղ բազմազանությունը բարձր է գնահատվում, և պատմական հիշողությունը հարգվում է։

Եզրափակելով՝ ուզում եմ սիրով հրավիրել ձեզ մասնակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը, որը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում։

Մաղթում եմ բոլորին արդյունավետ նիստ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նպատակներն առաջ մղելու համար:

Շնորհակալություն»: