Ադրբեջանը վաղը կբնակեցնի օկուպացված Արցախի Մեխակավան քաղաքը
Վաղն օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք կուղարկվի ադրբեջանցիների առաջին խումբը՝ 36 ընտանիք:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեն։
Առաջին խումբը բաղկացած է 117 հոգուց:
Նշվում է, որ հաջորդ խումբը քաղաք կուղարկվի առաջիկա ամսին: